Page 293 - Demo
P. 293
Յաւելուած 40 ԴԻՒԱՆ ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Թ. 470 2 Ապրիլի 1914 ամի Ի Ս ԷՋՄԻԱԾԻՆ . Նորին Ամենապատուութեան Պատրիարքի Հայոց Տաճկաստանի Տ Զաւէն Արքեպիսկոպոսին. Պետական Դումայի անդամ պ Միքայէլ Պապաջանեանը Պետերբուրգից մեկնել . է դէպի Պօլիս եւ Զատկական տօներին լինելու է այդտեղ : Ազգիս Վեհափառ Հայրապետի հրամանով Դիւանս յայտնելով Ձերդ Ամենա -պատուութեան խնդրում է ծանօթացնել պ Միքայէլ Պապաջանեանին Հայոց հարցի, . այժմեան դրութեան հետ Ի նկատի ունենալով որ Ռուսաց դեսպանի մօտ յաճախ : , կ՚հանդիպի կարող էք օգտուել դէպքից եւ յարգելի Միքայէլ Պապաջանեանի միջոցով, Տաճկա Հայաստանի բարենորոգութեանց մասին Ձեր անհրաժեշտ դիտողութիւններն- ու ցանկութիւնները յայտնել Առանձնապէս ցանկալի է հետեւեալ կէտերը շեշտել Ա : . ) արագացնել տալ Ընդհանուր քննիչների նշանակումը Տաճկա Հայաստանի երկու - շրջանի համար Բ որպէս զի Ընդհանուր քննիչների գործունէութիւնը բացի եղած . . , դժուարութիւններից նոր արգելառիթ հանգամանքների չհանդիպի բուն երկրում, , անհրաժեշտ է որ վարչական դատական ոստիկանական եւ ժանդարմիական նոր , , , պաշտօնեաների յատկապէս եւրոպացիների նշանակումը կատարուի Ընդհանուր, , քննիչների միջոցով այն ինչ այժմ արդէն Տաճիկ կառավարութիւնը շտապմամբ նոր . Եւրոպացի պաշտօնեաներ է ուղարկում Տաճկա Հայաստան որպէս զի Ընդհանուր -, քննիչները կատարուած իրողութեան առաջ գտնուեն Ճշմարիտ է Ընդհանուր քննիչ : , -ներն իրաւունք ունեն պաշտօնանկ անելու անհամապատասխան պաշտօնեաներին , սակայն այդ եւս իւր դժուարութիւնները կ՚ունենայ գործնականի մէջ առանձնապէս , Եւրոպացիների վերաբերմամբ Գ Տաճկա Հայաստանում Ռուսաց նոր հիւպատոսու : . - -թիւններ եւ փոխ հիւպատոսութիւններ հիմնելու հարցը որ արդէն արծարծած է - , ( ) այնպիսի տեղերում ուր անհրաժեշտ եւ օգտակար է Դ Բացի կառավարութեան , : . դիմելուց ցանկալի է որ այժմ բաւական ընդարձակ ծաւալ ստացող քրդական, խռովութեանց գուցէ եւ ապստամբութեանց առթիւ Ռուսաց դեսպանին խնդրել որ ( ) , իրենց հիւպատոսների միջոցով ազդեն քրդական ծանօթ պարագլուխների վրայ՝ հայերին չվնասելու համար Այս նուրբ հարցի մասին աւելի ազատ կարող է խօսել պ : . Միքայէլ Պապաջանեանը իբրեւ Պետական Դումայի անդամ : Բացի այս հարցերից անշուշտ Ձերդ Ամենապատուութիւնը գիտէ լաւ թէ ի՞նչպիսի , խնդիրների մասին ցանկալի է բանակցել Ռուսաց դեսպանի հետ այժմեան հանգա -ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)| 293