Page 310 - Demo
P. 310
6. Առեւտրական փոխադրութեանց համար կանոնաւոր շօսէներ [= խճուղիներ եւ] երկաթուղիներ շինել հայկական նահանգներու մէջ անմիջապէս : Է Իսլամ Գաղթականներ. 1. Կանխելու համար նորանոր վէճեր ազգային կրօնական գետնի վրայ եւ նկատի - , ունենալով հողի սակաւութիւնը հայկական նահանգներուն մէջ՝ իսլամ գաղթականներ չբերել հայկական նահանգները : 2. Սահմանադրութենէն առաջ եւ յետոյ բերուած իսլամ գաղթականները հեռացնել հայ գիւղերու հողերէն : Ը Վաչկատուն Ցեղեր. 1. Վաչկատուն քիւրտ եւ ուրիշ ցեղերը նստակեաց ընելու հետամտիլ պետական , հողերու վրայ հայկական նահանգներէ դուրս միատարր բնակավայր մը ստեղծելով , անոնց համար : Թ Ազգային Մշակոյթ. 1. Բարոյական անձնաւորութեան իրաւունքը ճանչնալ հայ ժողովուրդի ազգային -եկեղեցական կրթական ու Բարեգործական բոլոր հաստատութիւններու համար, , հայոց Ազգային Սահմանադրութեան վայելած իրաւասութեան սահմաններուն մէջ : 2. Ազգային Սահմանադրութեամբ հաստատուած մարմինները իրաւունք ունենան կառավարութեան միջոցաւ գանձել տալու իրենց կրթական տուրքը : 3. Կրթական տուրքի հայոց բաժինը յանձնուի Ազգ Առաջնորդարաններուն՝ հայ . տարրական վարժարաններու պահպանման համար : ՊՏԴ Ն, 26– 31Ն 310 |ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)