Page 170 - Demo
P. 170
սպառնում մանաւանդ Սիւրիայի կողմից որտեղի դրութիւնը խիստ մռայլ, , գոյներով է նկարագրւում Մեծ հարց է թէ կառավարութեան կյաջողւի : սիւրիացւոց եւ արաբների ըմբոստութեանց առաջն առնել : Մենք կողմնակի կերպով լսեցինք որ Գերմանիան ոչինչ դէմ չպիտի ունենայ եթէ , , րեֆօրմների հարցում Ռուսաստանը առանձնական դեր կատարի օրինակ եթէ ( կօնտրօլը Ռուսաստանին տրւի կամ ռուսական պաշտօնեաներ հրաւիրւեն եւն , ), իհարկէ եթէ դա կատարւի տաճկական համաձայնութեամբ Բայց Գերմանիան ամէն : միջոցներով կհակառակի ռուսական գրաւման ձգտումներին որը առիթ պիտի լինէր , Տաճկաստանի բաժանման ինչ որ Գերմանիան չի ցանկանում Կիլիկիայի հարցի , : նկատմամբ Գերմանիան նպատակ չունի այնտեղ առանձին իրաւունքներ ձեռք բերելու , քանի որ դրանով պատճառ պիտի լինէր Տաճկաստանի քայքայման որին նա դէմ է Իսկ , : եթէ բաժանման հարցը անխուսափելի հանդիսանայ այն ժամանակ Գերմանիան երբէք , չի բաւականանայ միայն Կիլիկիայով եւ այդ դէպքում Գերմանիան հակառակ չի լինի . , եթէ Ռուսաստանը Հայաստանը գրաւի որ ռուսական շահերին այնքան մօտ է , : Մեր գործունէութեան նկատմամբ պատիւ ունենք յայտնելու Ձեզ որ ինչպէս , վերոյիշեալ տողերից տեսնում էք՝ մենք յարաբերութեան մէջ ենք գերմանական արտաքին գործոց նախարարութեան հետ եւ մշտական մտքերի փոխանակութիւն է տիրում: Մեր համեստ ջանքերի շնորհիւ կարողացանք մենք հայկական հարցի նկատմամբ ցարդ քար դարձած գերմանական կառավարութեան եւ մամուլի ուշադրութիւնը դէպի մեզ գրաւել Մեր գերմանական բարեկամները ազատ մուտք ունեն արտաքին գործերի : մինիստրութեան մէջ նոցա կարծիքը յարգւում է այնտեղ եւ մինչեւ իսկ պետական , գաղտնիքների մասին տեղեկութիւն տրւում : Գերմանական մամուլը որ մինչեւ այժմ հայոց մասին խիստ աննպաստ կարծիք ունէր եւ միայն մի վաճառական ու ըմբոստ ժողովուրդ էր համարում այժմ համակրա , -կան յօդւածներ է նւիրում մեր հարցին եւ ուրախութեամբ ընդունում է մեր կողմից տւած յօդւածները Մինչեւ անգամ յայտնի թրքասէր օրգան : «Belmer-Tageblatt»- ըառաջնորդող յօդւածներ է նւիրում մեզ որոնք խիստ նպաստաւոր են իսկ , . «Vassische Zeitung», որ բարձր շրջաններում խիստ յարգւող մի օրգան է գրեթէ ամէն օր խիստ , շահեկան նիւթեր է մատակար ար ում յօգուտ մեզ Սակայն մենք շատ աւելի գործ [] :- կարող էինք տեսնել եթէ մեր սեփական օրգանն ունենայինք որը կհրատարակւէր մեր , , գերմանացի բարեկամների աջակցութեամբ եւ կարեւոր ու փաստացի տեղեկութիւն -ներ կտար մեր հարցի նկատմամբ գերմանական բարձր շրջաններին եւ մամուլին մենք . հնարաւորութիւն կունենայինք մեր օրգանը պաշտօնական եւ ձեռներէց շրջաններում ներմուծելու շնորհիւ մեր գերմանացի դիրք ունեցող բարեկամների սակայն ինչպէս, . ուրիշ անգամ յիշել էինք նորից պիտի յիշենք որ դժբաղդաբար մեզ պակասում է ամէն , , մի միջոց այդ անհրաժեշտ ձեռնարկութիւնը իրականացնելու համար Այո՛ մենք մինչեւ : , անգամ մեր առօրեայ անհրաժեշտ ծախսերի համար միջոցներ չունենք մենք մինչեւ . անգամ դժւարանում ենք մեր գերմանացի բարեկամների մեր հարցի համար արած ճանապարհորդութեանց ծախսերը վճարել կամ նոցա երբեմն հիւրասիրել ի նշան , երախտագիտութեան Բերլինի փոքրաթիւ եւ աղքատ հայ գաղութը անկարող է անել. 170 |ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)

