Page 172 - Demo
P. 172
Յաւելուած 9 [Անթուակիր ստացուած՝ Յուլիսին, 8 ] Նորին Բարձր Սրբազնութեան Ամենապատիւ Պատրիարքին Հայոց ի Պոլիս Սրբազան Հայր , Ստացել ենք Ձեր No 105 108 եւգրութիւնները բարենորոգմանց ծրագիրը եւ, ֆրանսերէն գրքոյկները հայոց դրութեան մասին որոնց համար յայտնում ենք մեր , շնորհակալութիւնը Ձեր նամակները բիւրօ յ իս լուրջ ուշադրութեան առարկայ: [ ] դարձան երկու յաջորդական նիստերում խորհրդակցելուց յետոյ Ձեր դրած խնդիրների. մասին՝ բիւրօս եկաւ հետեւեալ եզրակացութեան որ պատիւ ունենք զեկուցանելու , Ձերդ Բարձր Սրբազնութեան : Մեր կարծիքով Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան եւ հայոց կենսական շահերն իրար զուգադիպում են դրանով պէտք է բացատրել այն լուրջ հետաքրքրու , -թիւնը որ ցոյց է տալիս Ռուսաստանը հայոց հարցի վերաբերմամբ Միւս կողմից, : հայերին անհրաժեշտ է ունենալ մի նեցուկ մի յենարան մի հովանաւոր որի շահերն , , , ստիպեն նրան պաշտպանել մեզ իրական միջոցներով Այդ յենարանն ու հովանաւորը : կարող է եւ պէտք է լինի Ռուսաստանը որովհետեւ նա է միայն որ սահմանակից է , , Հայաստանին նա է որ ամենից աւելի կենսական շահեր ունի մեր երկրում թէ տնտեսա, , -կան եւ թէ մանաւանդ քաղաքական միայն նա կարող է զինեալ ուժով շուտափոյթ . օգնութեան հասնել հայերին կամ մտնել Հայաստան կարգ հաստատելու նրա հետ են , կապւած սահմանի քիւրդերը որ ահաւոր գործիք կարող են դառնալ նրա ձեռքում ընդ , -դէմ հայերի նրա սահմաններում է ապրում հայութեան կէսը մօտ , , 2,000,000, որ չի թե -րանայ օգնութեան հասնելու իր եղբայրներին եթէ Ռուսաստանը արգելք չյարուցանէ , : Եւրոպայի համակրանքը մեր դատին անկասկած մեծ նշանակութիւն ունի մեծ . պետութիւնները կարող են արգելք դառնալ Ռուսաստանին իր շահերը ապահովելու եւ պաշտպանելու Հայաստանում հետեւապէս եւ արգելք դառնալու մեր շահերի ապահո , -վութեան ուստի եւ մեր կարծիքով պէտք է ամենասերտ յարաբերութիւն պահպանել, , , միւս մեծ պետութեանց մանաւանդ Անգլիայի եւ Ֆրանսայի դեսպանատանց հետ , : Բայց երբէք չպէտք է մոռանալ որ հայոց հարցում Ռուսաստանի դերը գերակշիռ է , . առանց նրա հաւանութեան ոչ մի բարենորոգում չի կարող իրականանալ Հայաս -տանում որովհետեւ մեր երկիրը նա իր ազդեցութեան շրջանն է համարում, : Ինչ ձեւով էլ վճռւի Թիւրքիայի ապագան՝ Հայաստանը սահմանակից լինելով Ռուսաստանին՝ անկարող է ազատ մնալ նրա ազդեցութիւնից ուստի մեր եւ Ռուսաս , -տանի յարաբերութիւնները թէ ներկայումս եւ թէ ապագայում պէտք է ամենալաւ վիճակում լինեն Յիշեցէք : 1895 . թ եւ կշռեցէք Ռուսաստանի համակիր եւ հակակիր վերաբերումի նշանակութիւնը հայ դատի վերաբերմամբ : Մեկնելով այս տեսակէտներից բիւրօս կարծում է որ չպէտք է շեղւել մի անգամ , , ընդգծած ճանապարհից եւ չպէտք է անել որեւէ քայլ որ հակառակ լինէր Ռուսաստանի , քաղաքականութեան Դրա համար պէտք է շարժել նրանց քաղաքական գործակալի: ցուցումներով բայց ամէն անգամ պէտք է բացատրութիւն խնդրել տւած ցուցումների, 172 |ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)

