Page 169 - Demo
P. 169
Յաւելուած 8 Բերլին, 26- ն Յունիսի 1913 . թ Նորին Սրբազնութեան Պատրիարքին Հայոց Թիւրքիոյ Ի Կ Պօլիս . Ամենապատիւ Սրբազան Հայր ! Պատիւ ունինք յայտնելու որ Ձերդ Սրբազնութեան 24[Մայիս]/6 Յունիսի գրու -թիւնը ստացել ենք որի համար խորին շնորհակալութիւն ենք յայտնում Ձեր , : պատւական գրութեան անմիջապէս չպատասխանելու պատճառն այն էր որ մենք , կկամենայինք գերմանական արտաքին գործոց մինիստրութիւնից կարելի եղածին չափ մանրամասն եւ որոշ տեղեկութիւններ ստանալ հայկական հարցի վերաբերմամբ - գերմանական քաղաքականութեան մեր հարցի նկատմամբ բռնած ներկայ դիրքի մասին: Ամսոյս 21- ին յաջողուեց տեղւոյս գերմանական կոմիտէի անդամ մեր բարեկամ , Դօքտօր Պաուլ Ռօրբախին (Rohrbach) տեսակցել եւ մանրամասն խօսակցութիւն ունենալ արտաքին գործոց նախարարի օգնական պրն . Zimmermann (Ցիմմերման ի)- հետ Պարոն Ցիմմերմանը արտայայտւեց հետեւեալ կերպով: . Մեծ պետութիւնների մէջ համաձայնութիւն է կայացել Կ Պօլսում մի . կօնֆերանս կազմել հայկական հարցի մասին որի նպատակը պիտի լինի , ճնշում գործ դնել տաճկաց կառավարութեան վրայ որպէսզի վերջինս ամենայն , լրջութեամբ հետամուտ լինի րէֆօրմների իրագործման Թէեւ առհասարակ : կօնֆերանսներից մեծ արդիւնք սպասելի չէ սակայն Գերմանիան իւր կողմից , անկեղծօրէն պիտի նպաստէ գործի յաջողութեանը թէ արդեօք Ռուսաստանը . նոյնը կանի թէ չէ դա հարց է Գերմանիան միշտ այն կարծիքին է եղել որ աւելի , : , գերադասելի եւ արդիւնաւէտ կլինէր եթէ Տաճիկ կառավարութիւնը ինքնուրոյն , կերպով առանց եւրոպական կօնֆերանսի՝ ձեռնարկէր րեֆօրմների իրագործ, -ման եւ այդ իմաստով էլ գերմանական տիպլօմատիան քանիցս եռանդուն. դիմումներ է արել Բարձր Դռան այժմ քանի որ կօնֆերանսի համաձայնու . -թիւնը կայացել է պետութիւնների միջեւ Գերմանիային ուրիշ ոչ մի ելք չի մնում , , բայց եթէ ոչ աջակցել Գերման քաղաքականութեան միակ ձգտումն է պահ : -պանել Տաճկաստանի ամբողջութիւնը եւ անձեռնմխելիութիւնը որը միայն , հնարաւոր է հիմնաւոր բարենորոգումների ներմուծմամբ որով եւ միաժամա , -նակ անկարելի դառնայ ամէն մի առիթ արտաքին միջամտութեան : Գաղտնապահութեան պայմանով Պարոն Zimmermann- ը յայտնել է որ , Թիւրքիայի ներքին դրութիւնը այնքան խախուտ է որ խիստ կասկածելի է թէ , արդեօք նրան կյաջողւի՞ պահպանել իւր ամբողջութիւնը Գերմանիան կորցրել : է իւր վստահութիւնը տաճկաց կառավարութեան պետական ունակութեան նկատմամբ Պարոն Վանգէնհայմի տւած տեղեկութիւններից երեւում է որ: , թէեւ տաճկաց կառավարութեան յաջողւել է Մահմուդ Շէֆքէդ փաշայի սպա -նութիւնից յետոյ խաղաղութիւնը Պօլսում պահպանել բայց մեծ վտանգ է , ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)| 169

