Page 173 - Demo
P. 173


                                    համար եւ վստահանալ որ համաձայն այդ ցուցումների շարժելով՝ հայոց դէմ հանած   ,          չէք լինի միւս մեծ պետութեանց չկամութիւնը     : Հայերս քաղաքական մեծ ուժ չենք որ կարողանանք ինքնուրոյն քաղաքականու    ,      -թիւն ունենալ մեզ մնում է յարել պետութիւններից մէկի քաղաքականութեան Միմի .        :  -այն Ռուսաստանն է որի քաղաքականութեան պէտք է յարենք Մեր անվերապահ   ,      :   վստահութեամբ դէպի նրա հովանաւորութիւնը եւ մեր անկեղծ գործակցութեամբ նրա          քաղաքականութեան՝ բարոյական պարտք կը դնենք նրա վրայ չլքելու մեզ Իր        :  միջազգային դիրքն արդէն նրան թելադրում է զգուշաւոր լինել միւս մեծ պետութեանց            հանդէպ եւ շատ հաւանական է որ նրան յարած մնալով՝ միւսների անվստահութիւնն      ,        ու չկամութիւնը չվաստակենք  : Մեզ պէտք է բովանդակ Եւրոպայի համակրանքը որովհետեւ Ռուսաստանի      ,   չկամութիւնն աղիտաբեր կը լինի բայց նրա բարեացակամութիւնը միայն բաւական չէ    ,        մեր խնդրի յաջող լուծման համար Մենք պէտք է Ռուսաստանի հետ լինենք բայց ոչ    :       ,    եւրոպացոց չկամութիւնը յարուցանելու աստիճան Ռուսներն իրանք գիտակցում են   :      մեր փափուկ դրութիւնը ինչպէս երեւում է Ձեր գրածներից եւ մեր ունեցած տեղեկու  ,             -թիւններից Պէտք է այնպիսի ընթացք բռնել որ ռուսները պարզապէս գիտակցեն թէ:      ,       մենք սրտանց իրենց հետ ենք բայց չենք կարող գործիք դառնալ նրանց արտաքին    ,        քաղաքականութեան Մեր գործակցութիւնը վերջանում է այնտեղ ուր վերջանում է:      ,     մեր շահերի զուգադիպութիւնը Ահա թէ ինչու ամէն անգամ որ նրանք մեզ տալիս են  :      ,        որեւէ հրահանգ այս կամ այն ընթացքը բռնելու՝ պէտք է բացատրութիւն խնդրել նրան             -ցից այն մասին թէ դրանով չե՞նք կորցնում արդեօք միւս պետութեանց բարեկամու  ,          -թիւնը Այդ բացատրութիւնները եւ վստահացումները խնդրելու մէջ պիտի կայանայ:          մեր ինքնուրոյնութիւնը դիւանագիտական ասպարէզում   : Մինչեւ այժմ ռուսների հրահանգներով շարժւելով՝ դեռ ոչ մէկ վնաս չենք կրած           : Նրանց առաջարկը՝ չներկայացնել պաշտօնապէս մեծ ծրագիրը պետութիւններին մեր       -  կարծիքով հիմնաւոր է եւ օգտակար Դրանով մեր հարցը դառնում է զուտ միջազգային      :         բանակցութեանց առարկայ իրեն իսկ նախաձեռնութեամբ եւ ոչ հայերի պահանջով          : Ձեր օրինապահութիւնը Թիւրքիայի հանդէպ մնում է անխախտ դուք չէք որ հայոց       .  ,    հարց էք յարուցանում՝ այլ պետութիւնները     : Վերը յիշած տեսակէտները եւ նրանցից հետեւող մեր բռնելիք քաղաքական         ճամբան միայն բիւրօ յ իս համոզումները չեն Նորերս այստեղ տեղի ունեցաւ համայն  [ ]   :      ռուսահայութեան մի համագումար հայոց խնդրի առիթով Այդ համագումարը իր     :    հաւանութիւնը տւեց բիւրօ յ ի հետեւած քաղաքականութեան հայոց հարցում եւ միա  [ ]          -ձայն ընդունեց մեր եւ ռուսաց շահերի զուգադիպումը Նոյն համագումարում որոշւեց       :    վեց նոր անդամով զօրացնել բիւրօ յ ի կազմը բոլոր հայաշատ քաղաքներում ճիւղեր    [ ]  .     հաստատել եւ սերտ յարաբերութիւն պահպանել իրար հետ Նոյն համագումարում       :   որոշւած է բազմաստորագիր խնդրագրերով դիմել Վեհափառ Կաթողիկոսին եւ ներկա           -յացնելով մեր թիւրքահայ եղբայրների տագնապալից կացութիւնը եւ նրա հետեւանքով          ռուսահայերի մէջ նկատւող մեծ յուզումը՝ խնդրել որ Նորին Վեհափառութիւնն     ,    անձամբ գնայ Պետերբուրգ եւ թախանձէ Կայսեր եռանդուն միջամտութիւնը՝ հայոց          հարցի լուծումն արագացնելու համար Վեհափառն արդէն Փոխարքայի միջոցով թոյլ   :      -ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ    (1912-1914)| 173
                                
   167   168   169   170   171   172   173   174   175   176   177