Page 163 - Demo
P. 163
Յաւելուած 6 Գերաշնորհ Պատրիարքական Տեղապահ Տ Գաբրիէլ Ճէվահիրճեանին. , Ստացած ենք Ամենապատիւ Պատրիարքի Յուլիս 2 թուակիր N. 114 գրութիւնը Հայոց հարցին եւ Ռուսական նոր հիւպատոսութեանց եւ փոխ հիւպատոսութեանց - վերաբերեալ Առաջին կարեւոր կէտի առթիւ ուղարկեցինք պէտք եղածը հրահանգներ: Վսեմ Պօղոս Փաշային շեշտելով որ առաւել եւս եռանդուն եւ զգուշութեամբ պէտք է. , , շարունակէ իր օգտակար աշխատանքն ու գործունէութիւնը այսուհետեւ 11: Երկրորդ հարցի առթիւ եւս գրուեց ինչ որ անհրաժեշտ է Պետերբուրգ : Գոհութեամբ ստացած ենք նաեւ Ձեր Յուլիս 31 թուակիր N. 125 գրութիւնը եւ [ ] դեսպանական ներկայացուցիչների եօթն նիստերի արձանագրութեանց ամփոփումը մեր հարցին նկատմամբ Ձեր զեկուցումից եւ արձանագրութիւններից տեսնում ենք : , որ եռապետեան համաձայնութիւնն ընդհանրապէս լաւ է վերաբերում դէպի բարենորո -գութեան խնդիրն ու առաջարկած ծրագրի գլխաւոր կէտերը այն ինչ դժբախտաբար , , , եռապետեան դաշնակցութիւնը ընդդիմադիր դիրք ունի բռնած : Ա Հայկական վեց վիլայէթները մէկ շրջանի վերածել Այս ամենահիմնական կէտի. : առթիւ Գերմանիան առաջարկում է յիշեալ վեց վիլայէթներին միացնել Տրապիզոնը եւ Էրզրումի վիլայէթի հիւսիսային սահմանից մինչեւ Սվազի հարաւային սահմանը եւ այդ ամբողջը բաժանել երկու շրջանի եւ թողնելով վալիների պաշտօնը նշանակել երկու , ընդհանուր քննիչներ առանց պետութեանց հաճութեան Միանգամայն աննպաստ է ( ): հայ ժողովրդի կանոնաւոր զարգացման համար քանի որ այդ առաջարկութեամբ հայ , -կական շրջանում մահմեդական տարրը թուով շատ է լինելու եւ բարենորոգութեանց իրագործումն էլ միանգամայն կասկածելի է դառնում մանաւանդ երբ քննիչներն էլ , տաճիկ կառավարութեան կողմից նշանակուեն առանց եւրոպական պետութեանց համաձայնութեան Բանակցութեան ընթացքում գերմ դեսպանը յայտնել է դօքտօր: . ( Լէպսիուսի բանակցութիւնից յետոյ որ քննիչների նշանակումը լինի եւրոպական ), պետութեանց համաձայնութեամբ Ճշմարիտ է սա մի զիջում է սակայն դժուար թէ : , , այս կէտի իրագործմամբ մեր բոլոր ցանկացած բարենորոգումներն իրագործուեն , քանի որ վալիներն իրենց իշխանութեան մէջ պիտի մնան : Բ Երկրորդ ամենագլխաւոր կէտը հայերի մասնակցութիւնն է հայկական շրջանի. կառավարելու գործում մահմեդական տարրի հետ հաւասար թուով Գերմանիան , : 11 Գէորգ Ե կը թուի ակնարկել Նուպարի ուղղուած իր . 24 Յուլիս Օգոստոս թուակիրին/6 , ուր կը շօշափէր չարամտութիւններու հարցը կը նշէր իր կատարեալ վստահութիւնն անոր , անձին եւ գործին հանդէպ եւ կը յստակացնէր թէ պալքանեան պատերազմի երկրորդ փուլին հետեւանքով ստեղծուած խճճուած վիճակին բերումով անհրաժեշտ է որ «» Նուպար մնայ իր պաշտօնին վրայ եւ շարունակէ իր բանակցութիւնները Հովսեփյան (, 40–41): Տեսնել նաեւ ատենագրութեանց տետրին յատկացուած բաժնին թիւ 31 32 եւծանօ -թագրութիւնները:ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)| 163

