Page 11 - Demo
P. 11
Մուտք Ներկայ հրատարակութիւնը կը միտի ներկայացնել Պոլսոյ Պատրիարքարանի Երուսաղէմ հանգրուանած ապա նաեւ Հայ Ազգային Պատուիրակութեան Փարիզի Նուպարեան Մատենադարանին մէջ պահպանուող գլխաւորապէս անտիպ վաւերա -գրեր որոնք կը վերաբերին հայկական բարենորոգումներու միջազգային ծրագրին որ, , 1912- ին վերակենդանացած էր 1908- ի օսմանեան երկրորդ սահմանադրութեան հռչա -կումէն ետք օսմանահպատակ հայոց նկատմամբ համիտեան շրջանի քաղաքա -կանութեան շարունակութեան հետեւանքով Ծրագիրը պիտի յանգեցնէր Փետրուար : 8 1914- ին ռուս դեսպանատան հաւատարմատար Քոնսթանթին Կուլքեւիչի եւ թուրք վարչապետ Սայիտ Հալիմի ստորագրած կարճակեաց համաձայնագրին որ կը նախա , -տեսէր երկու օտարահպատակ եւրոպացի ընդհանուր տեսուչներու վերահսկողու -թեամբ բարեկարգութիւններու իրագործումը Կարնոյ Սեբաստիոյ Վանի Բաղէշի , , , , Խարբերդի եւ Տիգրանակերտի նահանգներուն մէջ՝ յաւելադրումովը առաւելաբար իսլամաբնակ Տրապիզոնի : Բարենորոգումներու նիւթին մասին շատ գրուած եւ ան լայնօրէն ուսումնա -սիրուած ըլլալով հանդերձ կը խորհինք թէ առաջին անգամ լոյս տեսնող վաւերագրերը 1, 1 Անոնց մէջ կարեւոր նշանակութիւն ունին՝ Վահան Փափազեանի յուշերը Վէմ պարբե («» -րական (1933–1934), ապա՝ Իմ Յուշերը եռահատորի Բ Գիրքը Պէյրութ . (, 1952)). Զաւէն պատրիարք Տէր Եղիայեանի Պատրիարքական Յուշերս հատորը Գահիրէ (, 1947). Լէոյի Հայոց Հարցի Վաւերագրերը (Թիֆլիս, 1915), Սեդրակ Աւագեանի (Ժողովածու Դիպլօմատի -քական Դօկումենտների Բարենորոգումները Հայաստանում . ..., Թիֆլիս, 1915) եւ Ջոն Կիրակոսեանի (Հայաստանը Միջազգային Դիվանագիտության Եվ Սովետական Արտաքին Քաղաքականության Փաստաղթերում , Երեւան, 1972) կազմած ժողովածոները Գէորգ Ե , . Սուրէնեանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ազգային Պատուիրակութեան Նախագահ Պօղոս Նուպարի նամակագրութիւններուն վերաբերող Սանդրօ Բէհբուդեանի Վաւերա -գրեր Հայ Եկեղեցու Պատմութեան շարքին ԺԳ հատորը Երեւան . (, 2005) եւ Էմմա Հով -սեփյանի Պողոս Նուբար Փաշա Վավերագրեր . ժողովածոն Երեւան (, 2022), ինչպէս նաեւ Ալբերտ Շարուրեանի Գրիգոր Զօհրապի Կեանքի Եւ Գրական Ժառանգութեան Էջերից հատորին Երեւան (, 1996) օրագրութիւններու բաժինը Ինչ կը վերաբերի բարենորոգում : -ներուն վերաբերող ուսումնասիրութիւններու յիշատակելի են՝ Հրաչիկ Սիմոնյանի , Ազա -տագրական Պայքարի Ուղիներում հատորաշարքին հազարէ աւելի տպագիր էջեր զբաղեց -ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ (1912-1914)| 11