Page 181 - Demo
P. 181


                                    Յաւելուած 13  Ա. 8 Յուլիս 1913  ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՌՈՒՍԻՈՅ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐ Պ ՍԱԶՕՆՕՖԻ      .  ՀԵՏ  Նախարարը այսպէս սկսած է խօսիլ     .- «Բանակցութիւնները Պոլսոյ մէջ եռանդուն կերպով կը շարունակուին բայց ձեզմէ       ,   չեմ կրնար ծածկել որ մենք մեր ծրագրին նկատմամբ բաւական լուրջ ընդդիմութեան            կը հանդիպինք Պետութիւններէն ոմանք ուղղակի վախցան ենթադրելով թէ մեր :    ,    ծրագիրը Թուրքիոյ վախճանին սկիզբն է Նոյն իսկ Անգլիա վախցաւ որ այս ծրագիրը     :         առաջ կը բերէ նաեւ Սուրիոյ եւ այլ վայրերու ինքնավարութեան պահանջները Գլխա           :  -ւոր հակառակորդը՝ Գերմանիան՝ հարցուց ինծի թէ ինչո՞ւ մենք միա՛յն հայկական     [ ]     բարենորոգումներ կը պահանջենք եւ ոչ թէ ամբողջ Թուրքիոյ Պատասխանեցի որ շատ           :     ուրախ պիտի ըլլամ եթէ թուրք կառավարութիւնը իր ամբողջ երկիրը բարեկարգէ բայց          ,  ատիկա փոխանցումի շատ երկար ատենուան գործ է մինչդեռ ես հնարաւոր չեմ       ,     համարեր այլեւս յետաձգել բարենորոգութիւնը Հայաստանի մէջ     : «Գերմանացիք առաջարկեցին ուշադրութեան առնել թուրք կառավարութեան      կողմէ պատրաստուած ծրագիրը Ես յայտարարեցի թէ գէշ չէ այդ ծրագիրը սակայն  :        ,  ո՞ւր է այն երաշխաւորութիւնը որ պիտի ապահովցնէ մեզ անոր իրագործումը          . անհրաժեշտ է ըսի որ քօնթրօլը  , ,    [= հակակշիռը գտնուի Եւրոպայի ձեռքը այլապէս ոչ]   ,    մէկ հետեւանք չպիտի ունենայ   : «Դուք ի զուր կը կասկածիք Անգլիոյ մասին Նա ճիշտ է վարանեցաւ բայց       : ,   , ,  որովհետեւ մեզի պէտք ունի անմիջապէս համաձայնեցաւ մեզի հետ եւ կ՚օժանդակէ   ,        մեր պահանջներուն Կը կարծեմ թէ պէտք է հաւատալ Սըր Էտ Կրէյի նա պարկեշտ :         . .   մարդ է եւ երբ բան մը կ՚ըսէ պէտք է ենթադրել թէ կը կատարէ Նա ճիշտ է քիչ մը կը  ,       ,         : ,   ,      տարուի իլլիւզիօններով  [= պատրանքներով քիչ մը տեսական մարդ է բայց անկեղծ],       ,   է եւ պատուաւոր   : «Դիմադրութիւնը անյաղթելի պիտի ըլլա՞յ թէ ոչ Չեմ կարծեր թէ անյաղթելի ըլլայ       :      : Կարող է պատահիլ որ մենք ո եւ է կօմպրօմիս              [= զիջում ընելու հարկադրուինք բայց]  ,  տիբլօմասին [= դիւանագիտութիւնը ինքնին ըստ ինքեան կօմբրօմիս ընել է արդէն]        : Անոնք դիմադրողները կը պահանջեն որ բարեկարգութեան շրջանը երկու մասի ()        բաժնուի եւ իւրաքանչիւր մասին մէջ մէկ կօմիսէր նշանակուի մենք տրամադիր ենք        .    զիջելու պայմանաւ որ կօմիսէրին տրուին լայն իրաւունքներ երկրին վարչութեան մէջ,           եւ ազատ ու անկաշկանդ վիճակ՝ Կ Պոլսոյ կառավարութենէն       .  : «Ընդդիմադիր պետութիւնները կը վախնան մէկ կօմիսէրէ որովհետեւ աստիճա      ,   -նաբար Մեծ Հայաստան մը կրնայ ստեղծուիլ իսկ երկու շրջանի բաժանումը ի հարկէ      .    ,   , այդ վտանգը կը վերցնէ Մեր բոլոր ոյժովը պիտի ջանանք մէկ կօմիսէրի դրութիւնը    :         ընդունիլ տալ ամբողջ շրջանին համար    : ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՆԻՒԹԵՐ    (1912-1914)| 181
                                
   175   176   177   178   179   180   181   182   183   184   185